Կորոնավիրուսի պատճառով ՊՆ–ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները

Նախարարությունը զինծառայողների հարազատներին հորդորում է զերծ մնալ զորամասեր այցելելուց, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդները, այդ թվում՝ բուժման նպատակով տրամադրվող արձակուրդները (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների): Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ որոշումը պայմանավորված է Իրանում արձանագրված նոր կորոնավիրուսով։

Կորոնավիրուսի ստուգման նպատակով Հայաստանում 1 ամսում 37 մարդ է հոսպիտալացվել

«ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր կանխելու, զինծառայողներին վարակվելուց հնարավորինս ապահովագրելու  և անհրաժեշտության դեպքում հակահամաճարակային գործողությունները ճիշտ կազմակերպելու նպատակ ունեն»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան. կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը «գալ» բեռնատարով

Գերատեսչությունը հորդորում է բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից:

Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ. նոր տվյալներ