Հյուրանոցի մատուցողուհին Շիրակում 1000 դրամով սենյակ է տրամադրել մարմնավաճառներին. ՔԿ

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի –Sputnik. Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկում որպես մատուցողուհի, օգուտ ստանալու նպատակով, մի շարք մարմնավաճառների հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝  նշված հյուրանոցային համալիրի համարներում նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու և յուրաքանչյուր հարաբերությունից 1000 ՀՀ դրամ որպես միջնորդավճար իրեն տրամադրելու շուրջ:

Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կին են հայտնաբերել. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ կինը 2019թ. փետրվարից մինչև 2020թ. փետրվար ամիսը նշված մարմնավաճառներին հրավիրել է հյուրանոց և, պարբերաբար նրանց տրամադրելով հյուրանոցային համարները,առերևույթ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն։ Իսկ մարմնավաճառները ամեն անգամ մատուցողուհուն վճարել են 1000-ական ՀՀ դրամ՝ որպես միջնորդավճար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Կինը իր տանն ու տարբեր հյուրանոցային համալիրներում «վաճառել» է 16–ամյա աղջկա