Ի՞նչ տեսք կունենա Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը. հաղթողին որոշել են

Ալբերտ Վարդանյանի նախագծած հարթաքանդակը տեղադրվելու է Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ: Երկարատև քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրվել, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով:

Ի՞նչ տեսք կունենա Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը. հաղթողին որոշել են

Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:

Ի՞նչ վիճակում է երևանյան բանտը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը

«Երևանը միշտ չէր այսպիսին»․ ժամացույցի ագռավներն ու ուրվական դարձած հուշարձանները

Հարթաքանդակը բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան է, որտեղ պատկերագրային լեզուն և գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների և նյութի կառուցվածքային լուծումների միջոցով: Ըստ քաղաքապետարանի` դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը և դիտողին տանում դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը։

Բացառիկ և տեսարժան այս վայրերն այլևս չկան. ոչնչացված հուշարձանների լուսանկարները