ՀԱՊԿ–ի նոր գլխավոր քարտուղարը Հայաստան կգա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում բանակցություններ կվարի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վաղը` փետրվարի 27–ին, եռօրյա այցով կժամանի Հայաստան։ Կազմակերպության ղեկավարի կարգավիճակում սա նրա առաջին այցն է Հայաստան։

ՀԱՊԿ–ից պարզաբանել են` ինչու է կարևոր Հայաստանի պաշտպանական ներուժի ուժեղացումը

ՀԱՊԿ–ի կայքը հայտնում է, որ այցի ընթացքում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։

Հիշեցնենք, որ Զասի թեկնածությունը նոր պաշտոնում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հաստատել էին 2019 թ.–ի նոյեմբերի 28–ին Բիշքեքում կայացած վեհաժողովի ժամանակ։

ՀԱՊԿ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

ՀԱՊԿ-ին անդամագրվելու հարցն Ադրբեջանի համար քաղաքական սակարկության թեմա է. Բադալյան