«Երկու ուժեղ հայ կանայք». Շերը իրականացրել է Քիմ Քարդաշյանի երազանքը

Աշխարհահռչակ երկու հայ աստղերը նկարահանվել են CR Fashion Book-ի նոր շապիկի համար: Սոցցանցերի էջերում նրանց հրապարակած լուսանկարները մեծ իրարանցում են առաջացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, աշխարհահռչակ երգչուհի Շերը և մոդել Նաոմի Քեմփբելը նկարահանվել են համարձակ ֆոտոշարքում ՝ CR Fashion Book-ի համար: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը:

Ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը հետևում Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու «սիրախաղին». լուսանկար

Ֆոտոշարքն արվել է Լոս Անջելեսի փողոցներում և ռետրո ոճով: Լուսանկարներում աստղերը 1960-ականների փարթամ սանրվածքով են և մարմնավորում են բայքերների:

«Շերի հետ` CR Fashion Book-ի նոր շապիկին։ Այժմ դուք գիտեք, թե ով է իմ կուռքը: Նրա հետ լուսանկարվելը երազանք է»,-գրել է Քիմը:

Քարդաշյանի միլիոնավոր հետևորդներին լուսանկարը շատ է դուր եկել: Ընդամենը մի քանի ժամում այն հավանել են ավելի քան մեկ միլիոն անգամ:

«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը

«Աստվածուհիներ», «հայ թագուհիներ», «հրաշալի դուետ», «հրաշք եք», «երկու ուժեղ հայ կին»,«ձեզ շատ ենք սիրում»,–գրել են երկրպագուները։

Քիմը բազմիցս խոստովանել է, որ ինքը Շերի երկրպագուն է: Նա միշտ գնում է երգչուհու մենահամերգներին և հետևում է նրա ոճին: Քիմը բազմիցս ընդունել է Շերի կերպարը Հելոուինի կամ իր ֆոտոշարքերի ժամանակ։ Քիմը չի թաքցնում, որ շատ է սիրում Շերին նաև այն պատճառով, որ երգչուհին նույնպես հայկական արմատներ ունի։