Երևանում շմոլ գազից երեխաներ են թունավորվել

Երեխաներից երկուսը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, մյուսը` Մուրացան ԲԿ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հոսպիտալացվել են 4 և 3 տարեկան եղբայր ու քույր։ Փոքրիկները բուժհաստատություն են տեղափոխվել Նորագավիթ թաղամասի իրենց տնից։

Երևանում շմոլ գազից ընտանիք է թունավորվել. 5 անձի հիվանդանոց են տեղափոխել

Նրանց 2 տարեկան եղբայրն էլ հոսպիտալացվել է Մուրացան բժշկական կենտրոնում։

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ երեխաները թունավորվել են շմոլ գազից։

Մեր տեղեկություններով՝ նրանք դեռևս բժիշկների հսկողության ներքո են։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Արտաշատում երեք անչափահաս երեխաներին ու նրանց մորը տեղափոխել են հիվանդանոց