ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի –Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՝ վկայակոչելով այնպիսի գործողություններ, որոնք «շարունակում են սպառնաիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»: Այս մասին գրված է այն ծանուցման մեջ, որը նախագահն ուղարկել է Կոնգրես:
«Ես որոշեցի, որ անհրաժեշտ է շարունակել 13660 հրամանով հայտարարված արտակարգ դրությունը Ուկրաինայի (իրադարձությունների) վերաբերյալ», - նշված է փաստաթղթում:
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով` սահմանափակող միջոցները պետք է ուժի մեջ մնան նաև 2020 թվականի մարտի 6-ից հետո։
Պուտինն ասել է` ովքեր և ինչու են սեպ խրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Հիշեցնենք, որ առաջին խիստ պատժամիջոցները Վաշինգտոնը սահմանել է դեռ 6 տարի առաջ, երբ իշխանության գլուխը Բարաք Օբաման էր, Ղրիմի` Ռուսաստանի Դաշնության կազմ վերադառնալուց հետո։ Այն ժամանակ սև ցուցակում հայտնվեցին ռուսական ընկերություններն ու բանկերը, խոշոր ձեռնարկատերերը, բարձրաստիճան պաշտոնյաները, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունները։ Բացի այդ, արգելվեց ԱՄՆ–ից ապրանքների արտահանումը Ղրիմ։ Պատժամիջոցները մի քանի անգամ ընդլայնվել և երկարաձգվել են։
Ովքեր են օգնում Պուտինին «կործանել Արևմուտքը». արևմտյան փորձագետներն անուններ են նշել