Քաղավիացիայի թռիչքային գործունեության վարչության պետը լքում է պաշտոնը

Հաղորդվում է, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ազգային ավիափոխադրողի հարցն ու ԵՄ–ի հետ պայմանագիրը. ի՞նչն է խանգարում մեր քաղավիացիային

Հաղորդվում է, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ։

«Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով: Այսուհետ՝ պարոն Հայրապետյանը ծավալելու է միմիայն թռիչքային գործունեություն: Միևնույն ժամանակ նշում ենք, որ պրն. Հայրապետյանը խորհրդատվական ձևաչափով համագործակցելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, մասնավորապես իր խորհուրդներով, մասնագիտական փորձով և առաջարկներով շարունակելու է մնալ Կոմիտեի մի մասնիկը»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Քաղավիացիան խորհուրդ է տալիս շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները

Հայրապետյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային գործունեության վարչության պետի պաշտոնն զբաղեցնում էր 2015 թ-ից։