Հոկեյիստ Զաք Պողոսյանը «Տամպայի» հետ պայմանագիր է ստորագրել. ի՞նչ է նրան սպասվում

Հայկական ծագում ունեցող հոկեյիստը թիմ է անցել անվճար, ազատ «ագենտի» կարգավիճակով։ Հոկեյի ազգային լիգայում կարիերայի ընթացքում Պողոսյանը մասնակցել է 636 խաղի և հավաքել 194 միավոր։
Sputnik

Երևանի, 25 փետրվարի – Sputnik. Սպորտ–Էքսպրեսը հայտնում է, որ «Բաֆֆալոյի» նախկին պաշտպան Զաք Պողոսյանն այսուհետ «Տամպա–Բեյի» խաղացող է. նա «Լայթնինգի» հետ պայմանագիր է ստորագրել մինչև սեզոնի վերջ` 1.3 միլիոն դոլար աշխատավարձով։

Հայտնի հոկեյիստի փոքրիկ որդու արձագանքը` հայրիկին հեռուստացույցով տեսնելիս. տեսանյութ

Մինչ այդ Պողոսյանը ազատ ագենտի կարգավիճակում էր։ «Բաֆֆալոն» նրան տեղադրել էր հեռացումների դրաֆտում և ցանկանում էր ֆարմ ուղարկել, բայց հոկեյիստը հրաժարվեց գնալ Ամերիկյան հոկեյի լիգա։ Դրանից հետո պաշտպանի հետ պայմանագիրը խզվեց։

Հայտնի հոկեյիստի փոքրիկ որդու արձագանքը` հայրիկին հեռուստացույցով տեսնելիս. տեսանյութ

Զաքը ծնվել է Մասսենայում, Նյու–Յորք նահանգում` Հայկ և Վիկի Պողոսյանների ընտանիքում։ 2.5 տարեկանից կանգնել է չմուշկների վրա, իսկ արդեն 3 տարեկանում խաղում էր քաղաքի Հոկեյի կրտսեր ասոցիացիայում։ Հոկեյի ազգային լիգայում ելույթ ունենալը նրա ամբողջ կյանքի երազանքն էր։

«Լավ կլիներ` ընկնեիր աթոռից». հոկեյի խաղի ժամանակ աղջկա պարը զայրացրել է երկրպագուներին