Գավառում փնտրում են 32-ամյա տղամարդուն. նա տանից դուրս է եկել և չի վերադարձել

Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի –Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։

Ոտնձգություն անչափահասի նկատմամբ. տղամարդը որոնվում է

Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:

Երևանում 12-ամյա երեխա է կորել. ոստիկանությունը որոնում է նրան. տեսանյութ

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:

Ժամը 01։36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և համագյուղացիների հետ սկսել են որոնողական աշխատանքները, սակայն տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով ժամը 02:17-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Գողը տնից. 25-ամյա տղան գողացել է մոր զարդատուփը