Արարատում խանութ, լավ տուն, մեքենա ունեցող ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստանա

Արարատի մարզում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով, սակայն հակառակ կարգավիճակում գտնվող մի շարք ընտանիքներ ցուցակներից դուրս են մնացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախորդ տարի կատարված աշխատանքներից ասաց, որ մարզում 2017-ից հետո սոցիալական նպաստ ստացող 1027 շահառուներ դուրս են մնացել ցուցակներից:

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիքի նպաստը կտրել, կովեր են առել

«Փարոսակիրների ցուցակներն ենք մաքրել: Դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, սակայն ունեն խանութ, լավ տուն, մեքենա, բայց բոլորն իրենց անունով չեն»,- ասաց Սարգսյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ ստացել են սոցիալական նպաստ՝ դրա կարիքը չունենալով, մինչդեռ մի շարք կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել ցուցակներից:

12 երեխա ունեցող Բեժանյանները միայն մեկ երազանք ունեն. տեսանյութ

Մարզպետը հայտնեց, որ ցուցակները մաքրելուց հետո 60 անապահով ընտանիքների խոշոր եղջերավոր կենդանիներ են տրամադրել:

Սարգսյանը նաև նշեց, որ երկու սոցաշխատակցի զգուշացում է տրվել, քանի որ նրանք օբյեկտիվ չեն եղել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս:

Թաթոյանը միջնորդել է, որ ՀՀ քաղաքացին 1 մլն դրամ նպաստ ստանա ՌԴ–ում ծնված երեխայի համար