Նույնն է, որ «Մերսեդես» վարես «Մոսկվիչի» անվադողերով․ Փաշինյանը` ՍԴ ճգնաժամի մասին

Հայաստանի վարչապետը «Իմ քայլի» իր գործընկերների հետ մասնակցում է «Այո»-ի շտաբի դրամահավաքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ փետրվարի 25-ին, կազմակերպել էր «Այո»-ի շտաբի դրամահավաք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ միջոցառմանը։ Նա խոստացավ, որ հանրաքվեին կեղծիքներ թույլ չեն տալու։

«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա։ Հակառակ դեպքում կնշանակի, որ ջնջում ենք մեր ամբողջ ապրած կյանքը, մերժում ենք մեր արժեքները»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հանրաքվեի անցկացումը համարեց ժողովրդավարության անշրջելիության գործընթացի մաս։ Նրա խոսքով՝ երկրի կառավարությունն ու ԱԺ-ն արդեն անցել են ժողովրդավարության ճանապարհը, այժմ հերթը դատական իշխանությանն է։

Նույնն է, որ «Մերսեդես» վարես «Մոսկվիչի» անվադողերով․ Փաշինյանը` ՍԴ ճգնաժամի մասին

«Հայաստանում չի կարող լինել օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին։ Բայց ներկայիս Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին։ Չլուծել այս ինստիտուցիոնալ խնդիրը, նշանակում է, կներեք, տղամարդկանց հատուկ է ամեն ինչ ընկալել մեքենաների լեզվով, դա նույնն է, որ S դասի Mersedes վարես «Մոսկվիչ 408»-ի անվադողերով»,-նշեց Փաշինյանը։

Նույնն է, որ «Մերսեդես» վարես «Մոսկվիչի» անվադողերով․ Փաշինյանը` ՍԴ ճգնաժամի մասին

Նշենք, որ «Այո»-ի շտաբի դրամահավաքին մասնակցում են նախարարներ, «Իմ քայլի» պատգամավորներ, բարերարներ, քաղաքացիներ։
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին։ Հանրաքվեն ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։

Նույնն է, որ «Մերսեդես» վարես «Մոսկվիչի» անվադողերով․ Փաշինյանը` ՍԴ ճգնաժամի մասին

Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան

Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացվի 3 մլրդ 447 մլն դրամ։

Ի՞նչ կարելի էր անել հանրաքվեին հատկացված 7 մլն դոլարով