Մնացականյանն ու Լավրովը քննարկել են առանցքային հարցեր

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը ՝ հանդիպման հնարավորության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի– Sputnik. Ժնևում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի նոր առևտրային ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը ՝ հանդիպելու հնարավորության և որոշ առանցքային հարցեր քննարկելու հնարավորության համար:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել 2019-ի նոյեմբերին, Լավրովի` Երևան կատարած այցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ժնևում անցկացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանը, որին և մասնակցում է ՀՀ ԱԳՆ Զոհրապ Մնացականյանը։  

«Որովհետև Լավրովը դեմք է». Սիմոնյանը կանխագուշակել էր, թե որ նախարարները կվերանշանակվեն