ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահի 2018թ-ի մարտի 31-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- նշված է հրամանագրում:
Հայաստանն Իսրայելում դեսպանատուն կունենա. նախարարը հիմնավորեց անհրաժեշտությունը
Նշենք, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի ապրիլին: 2000-ից 2008 թվականներին այդ ժամանակվա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (Փարիզի նստավայր) հանդիսանում էր այս երկրում Հայաստանի դեսպանը: 2012-2018 թվականներին, միևնույն ժամանակ, Իսրայելում դեսպանի պարտականությունները կատարում էր Եգիպտոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Արմեն Մելքոնյանը, իսկ 2018-ի մարտից ի վեր Երևանում գտնվում էր ՀՀ նոր դեսպան Սմբատյանի նստավայրը: 2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Իսրայելում դեսպանություն բացել ՝ Թել Ավիվի նստավայրով: