Նիկոլ Փաշինյանը երթ կանցկացնի Երևանում

Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Երևանում մարտի 1–ին հիշատակի երթ կանցկացվի։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»,–գրել է նա։

Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրումը հետաձգվում է. ոչ մի նախագիծ չեն հավանել

Հիշեցնենք, որ 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։

Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։

Մարտի 1-ին կմիանա հոկտեմբերի 27-ը. ըստ Քոչարյանի` գործը ձգձգում են փաստաբանները

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։

Քոչարյանի պաշտպաններին չեն տրամադրի Մարտի 1–ի բոլոր նյութերը. Վերաքննիչի որոշումը

«Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորվեց:

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: