Մխիթարյանը «Լեչեի» հետ խաղից հետո գրառում է արել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպանն ասել է, թե ինչով էր կարևոր «Լեչեի» նկատմամբ տարած հաղթանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լեչեի» նկատմամբ Իտալիայի առաջնության 25-րդ տուրում 4։0 հաշվով հաղթանակից հետո Facebook–ում գրառում է արել։

Մխիթարյանն ապահովում է «Ռոմայի» հաղթանակը. նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

«Կարևոր հաղթանակ էր թիմային վստահության համար։ Շարունակենք նույն ոգով»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Լեչեի» դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ այս խաղաշրջանում Մխիթարյանը խփել է չորս գոլ, իսկ «Ռոմայի» լավագույն ռմբարկու Էդին Ջեկոն՝ տասը։ Բայց Ջեկոն խաղացել է 1 952 րոպե, ուստի նա միջինում խփել է մեկ գոլ 195 րոպեում։ Իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել ավելի քիչ (541 րոպե դաշտում) և ավելի հաճախ գոլ խփել՝ 162 րոպեն մեկ։