Կենդանաբական այգում եղնիկ է սատկել. կերակրափողում պոլիէթիլենային տոպրակի մնացորդ են գտել

Կենդանաբանական այգում սատկած եղնիկը Մանվել Գրիգորյանի ամառանոցից էր այգի տեղափոխվել։ Կենդանու անկումը տեղի է ունեցել կերակրափողում օտար մարմնի խցանման հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Կենդանաբանական այգում պահվող եղնիկներից մեկը սատկել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Վանյանը հայտնեց` կենդանու կերակրափողում հայտնաբերվել է 25 սմ մեծությամբ կերային խցանում` պոլիէթիլենային տոպրակի մնացորդներով:

«Զեբրին դիտավորյալ են թունավորել». Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական կտա, եթե...

Ի դեպ, խոսքը Երկրապահ կամավորական միավորման նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալիճ գյուղի ամառանոցից 2018–ի ամռանը կենդանաբանական այգի տեղափոխած եղնիկի մասին է։

«Եղնիկի մյուս օրգաններում ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել: Կենդանու անկումը տեղի է ունեցել կերակրափողի օտար մարմնով խցանման հետևանքով»,–ասաց Վանյանը։

Նրա խոսքով` այգին պայքար է մղում տարածքը պլաստիկով աղտոտելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կենդանիներին իրենց բերած սննդամթերքով կերակրելու դեմ: Հատուկ ցուցանակներ են փակցված այցելուներին իրազեկելու համար, որ դրանով կարող են վնասել կենդանիներին:

Հերթական դեպքը կենդանաբանական այգում. շների ոհմակը հիմա էլ 3 մուֆլոն է կերել

Այս պահին Երևանի կենդանաբանական այգու հաշվեկշռում 30 եվրոպական եղնիկ կա։ Սատկած եղնիկը կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա չէր: Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու 2 ուղտերից մեկը այս տարվա փետրվարի սկզբին սատկել է։

2018-ին կենդանաբանական այգում զեբր, արջ, կոկորդիլոս, բեզոարյան այծ և վագր էին սատկել: 2019-ի ապրիլի 29-ին սատկեց ևս մեկ վագր՝ Բինգո անունով:

Ըստ պաշտոնական հայտարարության` անցյալ տարի երեք կենգուրու և երեք մուֆլոն թափառող շների զոհ են դարձել:

2019թ.–ի նոյեմբերի 1-ին կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը։

Թափառող շները հարձակվել են կենդանաբանական այգու կենգուրուների վրա. 3-ը սատկել են