ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու էական առաջընթաց ունենալու բանակցային գործընթացում։ Նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացակայանը` պատասխանելով Sputnik Արմենիայի` հայ–ադրբեջանական սահմանին վիրավոր ունենալու հետ կապված հարցին։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր` ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները երեկ կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակոցներից վիրավորվել է հայ զինծառայող։
«Չափազանց մտահոգիչ է սահմանին մեր ունեցած վիրավորի դեպքը։ Առհասարակ, էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը բանակցային փաթեթի մեջ կարևոր է»,–ասաց Մնացականյանը։
Փաշինյանը դեմ չի լինի, եթե Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ
Նրա խոսքով` 2019–ին երկու կողմերը հասան նրան, որ սահմանին իրավիճակի լարվածության թուլացում տեղի ունեցավ, չնայած այն բանին, որ կորուստներ էլ ունեցանք։
Մնացականյանի կարծիքով` շատ կարևոր է քայլեր իրականացնել, որոնք կնպաստեն պահպանել էսկալացիայի ռիսկերի նվազեցման միտումը։
Հիշեցնենք, որ այս գիշեր կրակել են նաև Տավուշի գյուղերի, մասնավորապես` Կոթիի ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ապատեղեկատվություն է. Արծրուն Հովհաննիսյանը` ադրբեջանական ԶՈՒ–ի ուղղությամբ կրակելու մասին