Ադրբեջանը կրակել է Տավուշի մարզի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել

ՊՆ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Կոթի համայնքի ղեկավարն էլ հայտնում է` ադրբեջանական կողմը պարբերաբար կրակել է ամբողջ գիշերվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները երեկ կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վնասվածքը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,– ասաց նա:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքում տուժածներ չկան։

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈւ խնդրանքին

«Սկսել են կրակել երեկվանից։ Ամբողջ գիշեր պարբերաբար կրակել են։ Առավոտյան վերսկսել են կրակել մոտավորապես 07։30–ին։ Կրակոցները տևել են 20-25 րոպե»,– ասաց նա։

Մելիքյանի խոսքով` այս տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր։

Ադրբեջանական կողմն այս շաբաթ ավելի շատ կրակոցներ է արձակել Արցախի ուղղությամբ