ՌԱԴԻՈ

Մխիթարյան. «Օրենքը պետք է նպաստի, որ բուհի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի»

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների մասին` անդրադառնալով ԲՈՒՀ–երի կառավարման խորհուրդների կազմի ձևավորման խնդրին։
Sputnik
Մխիթարյան. «Օրենքը պետք է նպաստի, որ բուհի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի»

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանի կարծիքով`«Կրթության մասին օրենքի» տրամաբանությունն ընդհանրապես պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ԲՈՒՀ–երի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի, իսկ դա նշանակում է, որ այն հիմնական շահառուները, որոնք պիտի ընդգրկված լինեն ԲՈՒՀ–երի հոգաբարձուների խորհուրդներում, նրանց թիվը և տեսակարար կշիռը պետք է մեծանա։

Ալոյան. «Dasaran.am-ի ինֆորմացիա հավաքելը միայն կրթության որակը բարելավելու նպատակ ունի»

«Ելնելով այս տեսանկյունից` անթույլատրելի է, որպեսզի լիազոր մարմինը կամ այս պահի դրությամբ ԿԳՄՍ նախարարությունը կառավարման խորհրդում նշանակի մարդկանց այն չափով, որքան ԲՈՒՀ–ը` անկախ նրանից, թե այդ մարդիկ ովքեր են, որովհետև, միևնույն է, նրանք կախված են լինելու իրենց նշանակողից և ԲՈՒՀ–երում թելադրելու են լիազոր մարմնի կարծիքը` առաջ տանելով նրա գիծը»,– ասաց ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղարը։ 

Գնահատականը դամոկլյան սուր է աշակերտի գլխին. նախարարությունը վերանայում է գնահատման կարգը

Մխիթարյանի խոսքով` ցանկալի կլիներ, որ ԲՈՒՀ–ի կողմից նշանակվող կամ առաջարկվող անդամները գերակշռեին լիազոր մարմնի կողմից նշանակվողներին և հիմնական շահառուներն անպայման ներկայացված լինեին հոգաբարձուների խորհրդում։

Որ չասեն` Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան

«Շատ կարևոր է նաև իրական գործատուների ներկայացվածության պարագան, որոնք կլինեն կառավարման խորհուրդներում` հանդիսանալով տվյալ ԲՈՒՀ–ի շահառուներ»,– նշեց ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղարը։ 

Վարդանյան. «ԿԳՄՍ նախարարը փնտրում է նոր գործընկերներ, այդ պատճառով էլ մեզ մի կողմ թողեցին»

Մխիթարյանի գնահատմամբ` պետք է զգուշություն ցուցաբերել օրենքի նախագիծը հեղափոխական անվանելուց, որովհետև այն էապես չի տարբերվում գործող օրենքից։ Ըստ Մխիթարյանի` պետք է 14 տարի վազել, որպեսզի հասնենք 15 տարի առաջ եղած իրավիճակին։

Նշենք, որ նոր փոփոխություններով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչ, այդ թվում՝ մեկ ուսանող, մյուս 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնողների գործունեությունն արգելվում է։