Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի

Մահաբեր կորոնավիրուսի զոհերն օրեցօր աճում են։ Իրանում վարակի տարածման հետևանքով Հայաստանի դեսպանություն են դիմել ՀՀ քաղաքացիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեսպանությունը անում է հնարավորը, որպեսզի ՀՀ քաղաքացիների բարձրացրած հարցերին անհրաժեշտ լուծումներ տրվեն:

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,-նշեց Նաղդալյանը:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47 դեպք։ Զոհերի թիվը հասել է 12–ի։

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23–ից ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2 շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 47-ի, գրանցվել Է 12 մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմ, Մարքազի և Մազանդարան նահանգներում: