Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Միշտ հաճելի է, երբ օտար երկրում ինչ–որ հարազատ բան ես տեսնում։ Կրկնակի հաճելի է, երբ դա մի ամբողջ ժառանգություն է, ընդ որում` այնպիսի երկրում, որը կարծես ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայկական հետքը պահպանվել է աշխարհի ամենաաներևակայելի վայրերում։ Sputnik Արմենիայի ներկայացրած «անհավանական երկրների» հնգյակում հայերի մեծ համայնքներ չեն եղել, բայց իրենց թողած պատմամշակութային ժառանգության շնորհիվ նրանք իրենց անունն են թողել հեռավոր վայրերում։

Սինգապուր

Սինգապուրը գերժամանակակից քաղաք-պետություն է, որը հայտնի է իր տնտեսական հրաշքով և կարգապահական խիստ օրենքներով։

Հայերից շատերն անգամ պատկերացում չունեն, թե իրենց նախնիներն ինչ նշանավոր ժառանգություն են թողել այս երկրում։ Հայ վաճառականներն այստեղ են հայտնվել դեռ 18-րդ դարում, սակայն փոքրաթիվ հայ համայնքը սկսել է դերակատարություն ունենալ Սինգապուրի գաղութացումից հետո։

Աշխարհի ամենահայտնի հյուրանոցներից մեկը՝ The Raffles Hotel-ը, հիմնել են Սարգիս եղբայրները։ Այսօր ամենաազդեցիկ թերթը՝ The Straits Times-ը, սկսել է հրատարակել Խաչիկ Մոզեսը։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Նույնիսկ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ «Վանդա միսս Ջոակիմ» խոլորձը, աճեցրել է Աշխեն Հովակիմյանը։ Եվ սա դեռ ամենը չէ։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Չզարմանաք, եթե «Առյուծների քաղաքում» զբոսնելիս հայտնվեք հայկական փողոցում կամ հայկական եկեղեցի տեսնեք։ Ի դեպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը երկրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է, ազգային հուշարձան է համարվում։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Կոլումբիա

Մոլորակի գրեթե մյուս ծայրում Արմենիա անունով քաղաք կա։ Եվ ոչ միայն քաղաք։ Մեր երկրի պատվին է կոչվում նաև սուրճի հատուկ տեսակը։ Ու սա` լատինաամերիկյան երկրում, որտեղ սուրճի արտադրությունը տնտեսության առաջատար ոլորտն է։

Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

Կոլումբիայում սուրճի առաջին լուրջ պլանտացիան հիմնած ու արտադրություն սկսած ընտանիքը Անտիոքից էր։ XIX դարի վերջին հիմնված քաղաքը «Արմենիա» է կոչվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր քաղաքը Կինդիո նահանգի վարչական կենտրոնն է, որը «հրաշքների քաղաք» են անվանում արագ զարգացման համար։ Դա, իհարկե, կապված է սուրճի բումի հետ։ Շրջանի կլիման նպաստում է սուրճի բարձրակարգ տեսակներ աճեցնելուն, այդ պատճառով Արմենիան նաև Կոլումբիայի «սուրճի մայրաքաղաքն է»։

Երկրում մոտ 300 տեսակ սուրճ են աճեցնում ու արտադրում։ Դրանից մեկը նույնպես «Արմենիա» է կոչվում, և այն շատ յուրահատուկ է, սահմանափակ քանակությամբ է արտադրվում, իսկ 2012 թվականին ներառվել է Կոլումբիայի նախագահի պաշտոնական ընդունելությունների ճաշացանկում։

Պորտուգալիա

Պորտուգալիայում, ի տարբերություն բազում այլ երկրների, Հայաստանի մասին շատերը գիտեն։ Որպես կանոն` տեղացիները քաջատեղյակ են՝ ովքեր են հայերը։ Առանց որևէ չափազանցության կարելի է ասել, որ դա մեկ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի շնորհիվ է։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Բարեգործությունները նրան հայտնի են դարձրել նաև Պորտուգալիայի սահմաններից դուրս։ Նավթային արքայի թողած ժառանգությունը երբեմն անհնար է դոլարով արտահայտել։

Հատկանշական է, որ Գյուլբենկյանը կարճ ժամանակով է Պորտուգալիա մեկնել, բայց մնացել է մինչև կյանքի վերջ (13 տարի այնտեղ է անցկացրել)։ Լիսաբոնի թանգարանը հիմնվել է արվեստի գործերի նրա հավաքածուի հիման վրա։ Նա կտակ է կազմել, որի հիման վրա էլ ստեղծվել է նրա չափազանց արժեքավոր հավաքածուն պահպանելու հիմնադրամը։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Մշակույթն ու արվեստը պաշտող Գյուլբենկյանն ավելի քան երկուսուկես միլիարդ դոլար է թողել հիմնադրամին ու տարեկան 102 միլիոն դոլար բյուջե ապահովել։

Գյուլբենկյանի ջանքերով պորտուգալական Օեյրաս քաղաքում գիտական ինստիտուտ է հիմնվել, որը հետազոտություններ է անցկացնում միկրոկենսաբանության, կենսատեխնոլոգիայի ու գենետիկայի ոլորտներում։ Ավելի ուշ ինստիտուտը կոչվել է բարերարի անունով։

Բանգլադեշ

Հեռավոր ու շոգ Բանգլադեշում հայկական համայնք վաղուց արդեն չկա, բայց Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որը գտնվում է մայրաքաղաք Դաքքայի կենտրոնում, շարունակում է բազմաթիվ զբոսաշրջիկների գրավել։

Թուրքերը դիմավորում էին լուռ, իսկ հայերը` հիացմունքով. գեներալ Բրուսիլովի պատմությունը

Տեղացիները եկեղեցին անվանում են «պատմության հպում», որովհետև կառույցը վկայում է ժամանակին այստեղ եղած ծաղկուն համայնքի մասին, որը կարևոր դերակատարություն է ունեցել քաղաքի ոչ միայն առևտրական, այլև քաղաքական ու կրթական կյանքում։ Բացի այդ, 1781 թվականին կառուցված եկեղեցին քաղաքի հնագույն կառույցներից է։ Եկեղեցու բակում գերեզմանատուն կա, որտեղ սպիտակ ու սև մարմարից 350 շիրմաքար է տեղադրված։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

1848 թվականին Նիկոլաս Պողոսն այստեղ է հիմնել առաջին մասնավոր դպրոցը, որը մինչև հիմա Հին քաղաքի ամենահեղինակավորներից կրթօջախներից մեկն է համարվում։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Ե՛վ եկեղեցին, և՛ դպրոցը, և՛ Հայկական փողոցը գտնվում են Արմանիտոլա շրջանում, որը բենգալերենից թարգմանաբար նշանակում է «հայկական քաղաք»։ Առաջին հայերը Դաքքա են եկել XVIII դարում։ Նրանք քիչ էին, բայց անգերազանցելի էին գործվածքի, օփիումի, աղի և այլ ապրանքատեսակների վաճառքի հարցում։ Համարվում է, որ հայ առևտրականներն են հնդկական թեյ բերել այստեղ ու տեղացիներին ընտելացրել «լոնդոնյան» տաքսիների մշակույթին։

Եթովպիա

Գուցե անհավանական թվա, բայց Եթովպիայի ազգային օրհներգը, որը հնչել է մինչև 1992 թվականը, հայ է գրել։ Հեղինակը կոմպոզիտոր ու դիրիժոր Գևորգ Նալբանդյանն է, որը հանձնարարությունը ստացել է կայսր Հայլե Սելասիեից։

1924 թվականին Գևորգ Նալբանդյանը Երուսաղեմ է գնացել ու հոգևոր նվագախումբ ստեղծել Հայկական պատրիարքարանի մանկական տան սաներից։ Հենց նույն տարում Եթովպիայի ապագա կայսր Հայլե Սելասիե I-ը Երուսաղեմ է այցելել։

Եկեղեցական տոնակատարության ժամանակ նա հիացմունքով է լսել Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբերի ելույթը։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Հետո նա պատրիարքին խնդրել է նվագախումբն իր խնամքին հանձնել։ Պատրիարքը չի կարողացել մերժել, գահաժառանգը որդեգրել է 40 երիտասարդ երաժիշտներին ու իր հետ տարել Ադիս Աբեբա։ Այնտեղ նրանք Նալբանդյանի ղեկավարությամբ կայսերական նվագախումբ են ձևավորել։

Խոսելով այդ երկրի պատմության մեջ թողած հայկական հետքի մասին՝ պետք է նշել, որ Եթովպիայից Եվրոպա մեկնած առաջին դեսպանը Մատթևոս անունով հայ հոգևորականն էր։

Նա Եթովպիայի կայսերական տան անունից բանակցել է Պորտուգալիայի ու Հռոմի հետ, եվրոպական պետություններից օգնություն խնդրել XVI թվականին մուսուլմանական ներխուժումների դեմ պայքար կազմակերպելու համար։

Ընդհանուր առմամբ հայերի ու Եթովպիայի կապը ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի։ Մեր նախնիները մեր թվարկության I-ին դարից առևտուր են արել աֆրիկյան հեռավոր երկրի բնակիչների հետ։

Ինչ կարող են միասին անել հայերը և հրեաները. գիտնականներից չեն պրծնի անգամ «սև խոռոչները»