Հայկ Ստվերը Փաշինյանի նոր բանաստեղծությունը երգ է դարձրել. տեսանյութ

«Իմ քայլը» շարժման հիմնը կատարելուց հետո հայտնի դարձած Հայկ Ստվերը որոշել է իր նոր երգով սատարել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. «Իմ քայլը» շարժման հիմնը դարձած երգի երաժշտության հեղինակ և կատարող Հայկ Ստվերը facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ շուտով նոր երգ կներկայացնի ի պաշտպանություն «Այո»–ի շտաբի։

««Ասում եմ «Այո». շուտով»,–տեսանյութին կից գրել է Հայկը։

Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը երգել են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին. տեսանյութ

Դե, իսկ տեսանյութում մի հատված կա սպասվող երգից։

«Արդարությանն ասում եմ այո, ոչ մի հրոսակ չի խուսափի, հանցանքին արժան պատասխան տալու, հատուցելու է ահեղ սարսափին»։

Հիշեցնենք, որ ծնունդով երևանցի Հայկ Ստվերը (Հայրապետյան՝ հեղ.) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հարազատ եղբայրն է: Հենց Մխիթարն էլ միջնորդել է, որ երգը Հայկը կատարի։

Հեղափոխությանն ասում եմ «այո». Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

«Իմ քայլը» երգի խոսքերի հեղինակ Նիկոլ Փաշինյանը սկզբում Հայկի կատարմանը լուրջ չի վերաբերվել, բայց լսելով փորձնական ձայնագրությունը, անակնկալի է եկել:

«Նիկոլ Փաշինյանը սա գրել էր որպես բանաստեղծություն: Երգն ի սկզբանե կրկներգ չուներ, ես վերցրեցի վերջին տունն ու մեկ օկտավա վերևից ավելացնելով՝ կրկներգ դարձրեցի: Ժամանակը շատ սուղ էր, այս ամենի համար ընդամենը 5 օր ինձ տվեցին, պետք է հասցնեի և՛ գործիքավորումն ու ձայնագրությունը, և՛ հետձայնագրման աշխատանքները: Ասեմ, որ ձայնագրման ծախսը, որը այլ ստուդիայում եմ արել, իրենք են հոգացել, մնացածն, ինչ ինձանից էր կախված՝ ես եմ արել», - հարցազրույցներից մեկում նշել է Հայկը։

Նա խոստովանել է՝ նման շարժումների մասնակցելուց չի վախենում։ Երբեք թույլ չի տվել, որ վախը թելադրի իր սրտին: