Թուրքիայի և Իրանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժից 7 մարդ է զոհվել

Իրանում երկրաշարժի պատճառով 25 մարդ է տուժել, ստորգետնյա ցնցումների հետևանքով գավառի 43 շրջաններում տներ են վնասվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի –Sputnik. ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 7 մարդ, այդ թվում` 3 երեխա է զոհվել Թուրքիայի արևելքում` Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։

Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի քարտուղար Մուջթաբա Հալիդին հայտնել է, որ Իրանում երկրաշարժի հետևանքով 25 մարդ է տուժել։ Նրա խոսքով` ստորգետնյա ցնցումների հետևանքով 43 շրջաններում տներ են վնասվել։

Թուրքական Anadolu գործակալություն էլ գրում է, որ Թուրքիայի Վան գավառում 5 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, հատուկ ծառայություններն արդեն աշխատում են փլուզումների վայրում ։ Գելենլեր և Գյուվենդիկ քաղաքներում ևս ավերումներ են գրանցվել, հայտնի է նաև, որ ավերածություններ են եղել այն քաղաքներում, որտեղ բազմաթիվ աղյուսե շինություններ կան։

Իրանում ուժգին երկրաշարժ է գրանցվել

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում այսօր 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում։ Էպիկենտրոնում ցնցումների ուժը 8 բալ է կազմել։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հեռավորության և 10 կմ խորության վրա։

Երկրաշարժը նաև Երևանում, ինչպես նաև Արարատի և Սյունիքի մարզերում, որտեղ ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բալ։