Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել

էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Արարատի, Սյունիքի մարզերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ« 23 փետրվարի –Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Տավուշում

Օջախի խորությունը եղել է 10 կմ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք`փետրվարի 16-ին ևս երկրաշարժ էր գրանցվել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 5,7 բալ։