Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Իրանում ՀՀ դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Իրանի ՀՀ դեսպանության Facebook–յան էջը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը  ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը։

Թուրքիայի և Իրանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժից 7 մարդ է զոհվել

«Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։

Հիշեցնենք, որ Իրանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են կորոնավիրուսի հայտնաբերման 28 դեպքի մասին, որի հետևանքով  մահացությունների թիվը հասել է հինգի:

Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ուղարկվել Մեղրիի բժշկական կենտրոն, հայ-իրանական սահմանի անցակետում  ուժեղացնելու  անվտանգությունը, որպեսզի  կասկածելի դեպքերում հնարավոր լինի անհապաղ  մեկուսացնել հնարավոր վարակվածին։ Հայաստանում դեռ ոչ ոքի մոտ վտանգավոր վարակի նշաններ չեն հայտնաբերվել: