ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Փաշինյանի կողքին կինն ու երեք դուստրերն են։ Բոլորի ձեռքին գույնզգույն կակաչներ են։
«Գարուն. Երևան»,–լուսանկարին կից գրել է Փաշինյանը։
Գրառումը րոպեների ընթացքում հազարավոր հավանումների է արժանացել։
«Օրինակելի ու հիասքանչ ընտանիք»,«հրաշալի ընտանիք, որտեղ սերն է իշխում»,«այդ կակաչների նման պայծառ մարդիկ եք, ուրախ կյանք ունենաք»,–գրել են էջի հետևորդները։
«Մեծացել եմ ես արդեն...». Փաշինյանները նշում են Աննա Հակոբյանի ծննդյան օրը. տեսանյութ
Օգտատերերից մեկն էլ հիշել է հայտնի երգիչ Արմեն Դարբինյանի «Գարուն Երևան, սիրուն Երևան» երգի տողերը։
Նշենք, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետի տանը աշխույժ եռուզեռ էր։ Մինչ վարչապետը տիկնոջ հետ Արցախում էր, աղջիկները տանը համեղ ուտեստներ էին պատրաստում։
Համերաշխ ընտանիքը նաև նոր բարեկամ ունի` Մոլի անունով շունը։ Ընտանիքի նոր բարեկամի առաջին լուսանկարը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամը։