Ոստիկաններն այլևս սահման չեն մեկնի, բայց կարող են կորցնել ներկայիս աշխատանքը

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Տիգրան Եսայանը մեկնաբանել է Արդարադատության նախարարության առաջարկած` ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու կառուցվածքային փոփոխությունների ծրագրի հնարավոր հետևանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Տիգրան Եսայանը վստահեցրեց, որ ոստիկանության համակարգում նախատեսված բարեփոխումների հետևանքով կադրային ջարդ չի լինելու։

Ոստիկանները կրկին մեկնեցին Տավուշի սահմանը պաշտպանելու. տեսանյութ և լուսանկարներ

Վերջին տասնամյակում ոստիկանությունից խլել են շատ լիազորություններ. Խաչատրյան

«Այս պրոցեսը շատ սահուն է լինելու և մաքսիմալ արվելու է ամեն ինչ, որ կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ ծառայությունում, մնան և աշխատեն նոր ստեղծվող պարեկային ծառայությունում։ Որակաջարդ հասկացություն չի լինելու։ Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, նրանք բոլորը կմնան ու կաշխատեն` անկախ իրենց ով լինելուց։ Իսկ նրանք, ովքեր ովքեր դուրս կմնան, կտեղավորվեն ոստիկանության այլ բաժիններում ու կշարունակեն իրենց աշխատանքը»,– ասաց Եսայանը։

Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ

Փոխոստիկանապետն անդրադարձավ նաև հասարակության նկատմամբ ոստիկանության ուժի կիրառման խնդրին։ Նրա խոսքով` մինչ այժմ այդ դեպքերը ավելի շատ սուբյեկտիվ բնույթ են կրել, քան պայմանավորված եղել ոստիկանության ծառայողների մասնագիտական որակներով։

«Ոստիկանության զորքերը, նոր նախագծով` ազգային գվարդիան, զբաղվելու է ոստիկանության գործառույթներով` հասարակական կարգի պահպանություն, հատուկ օբյեկտների պահպանություն, ոչ թե այն, ինչ անում են այսօր` սահմանների պաշտպանությունը»,– ասաց Եսայանը։

Հիշեցնենք` 2018թ.–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ որոշվել առաջարկել Հայաստանի ոստիկանական զորքերին՝ մեկնել ծառայության Հայաստանի սահմաններ:

Ոստիկանության զորքերի առաջին խումբը հայ– ադրբեջանական մարտական դիրքեր էր մեկնել 2019թ–ի օգոստոսի 23-ին։ 

Արդարադատության նախարարությունում մշակված ու հանրային քննարկման դրված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության համաձայն` նախատեսվում է Ոստիկանությանը տալ նախարարության կարգավիճակ։ Նախատեսվում են նաև կառուցվածքային փոփոխություններ` «Ոստիկանության զորքերը» կվերածվեն «ազգային գվարդիայի», կստեղծվի նոր պարեկային ծառայություն, ոստիկանությունը կստանա քրեական որոշ գործերով նախաքննություն իրականացնելու իրավունք։

«Ոստիկանությունը կարող է դառնալ նախարարություն, և դա շատ լավ է». Խաչատրյան