Սեղանին հայկական պանիր է ու շոկոլադ. Մալիշևան այցելել է հիվանդանոց տեղափոխված Դիբրովին

Դիբրովն ուշաթափվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացած պրեմիերայի ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց: Ուշաթափության կադրերը հայտնվել են համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Жить здорово» ծրագրի հաղորդավար Ելենա Մալիշևան այցելել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում գտնվող հաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովին, որը հոսպիտալացվել է փետրվարի 17-ին։

Դիբրովն ուշագնաց է եղել Մոսկվայի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, որտեղ ֆիլմի պրեմիերա պիտի լիներ: Բժիշկներն ախտորոշել են, որ պատճառը միկրոինսուլտն է եղել։

Մալիշևան գործընկերոջ հետ շփվել է հիվանդանոցում և նրա հետ լուսանկար հրապարակել Instagram-ում։

«Լավ տեսք ունի։ Սեղանին ռոստովյան թթու է, հայկական պանիր ու շոկոլադե կոնֆետներ։ Ձեռքին էլ բանջո է։ Նվագում ու երգում է հենց հիվանդանոցում։ Միայն թե հատուկ ականջակալներով։ Այդ պատճառով միայն ինքն է իրեն լսում», - գրել է Մալիշևան։

«Ներիր, սիրելի Ջիգչկա». Ջիգարխանյանի նախկին կինը հրապարակավ ներողություն է խնդրել

Նա նաև նշել է, որ հաղորդավարը հիվանդի տեսք չունի, բայց երդվել է թողնել ծխելը: Իսկ ժամանակը չվատնելու համար Դիբրովը որոշել է նոր երգ սովորել ու գիրք գրել հիվանդանոցում։

«Ա–ա–ա–ա». Ելենա Մալիշևան իր հաղորդման ընթացքում կատարել է Բիլի Այշիլի հայտնի հիթը