«Հենդե խոխ». հոսպիտալ դարձած դպրոցի միոտանի ուսուցչի գերմաներենն ու հայի արյունով ռուսը 

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմել է իրեն կիսով չափ հայ համարող ռուս ընկերոջ՝ Անատոլի Իվաշչենկոյի պատմությունն ու հիշել իր դպրոցական ուսուցիչների մասին, որոնք այն տարիների երիտասարդների համար տոկունության ու արիության օրինակ էին։
Sputnik

Հարյուր տոկոսանոց ռուս Անատոլի Զախարովիչ Իվաշչենկոն ասաց, որ արյունը կիսով չափ հայի է։ Խոստովանությունն արվեց Երևանում, որտեղ «Իզվեստիա» թերթի լրագրողը գործուղման էր եկել ու սեղանի շուրջ խոսակցության ընթացքում հարցրեց՝ գիտե՞մ արդյոք, թե որտեղ է հիմա գտնվում ռազմական հոսպիտալը։

Ինչպես է բրիգադային ինժեներ Ասլանովի գործը յուրահատուկ դարձել մարշալ Ժուկովի համար

Աղջիկ ունեցող հայրերի համար, կամ ինչպես էին երևանցի «լավ տղերքը» ազատվում աներես փեսացուից

Ես ոչ միայն գիտեի, այլև տարիներ էի այնտեղ անցկացրել։ Բանն այն է, որ Մռավյանի անվան դպրոցն ու ռազմական հոսպիտալը հետպատերազմյան տարիներին նույն տանիքի տակ էին։ Շենքի մի կեսում սովորում էին, մյուս կեսում՝ բուժվում։ Այդպես էր մինչև 1955 թվականը, երբ հոսպիտալը տեղափոխվեց Օրբելու փողոց։ Դրանից հետո հիվանդասենյակներն արագ դասասենյակներ սարքեցին, իսկ վիրահատարաններից ու վիրակապարաններից մնաց միայն յոդի ու քլորի տհաճ հոտը։ Դա այդքան էլ հաճելի չէր, բայց փոխարենը դասասենյակների քանակն ավելացավ ու դպրոցում երրորդ հերթով սովորողներ այլևս չկային։ Ու բակն էլ դպրոցականներին հասավ։ Ճիշտ է՝ այդ բակը մինչ այդ էլ լավ գիտեինք, բայց ուրիշ պատճառով։

Հիմա դժվար է հավատալ, բայց հիսունականներին հոսպիտալը սովորական թանզիֆի (բինտ) կարիք ուներ։ Այդ խնդիրը լուծելու համար դրանք լվանում էին, ախտահանում, արևի տակ չորացնում ու երկրորդ, երբեմն նաև երրորդ անգամ օգտագործում։ Այդ ժամանակ մեզ՝ դպրոցականներիս, հիվանդանոցի բակ էին թողնում։ Մեր առջև խնդիր էին դրել թանզիֆից պարաններ սարքել, դրանք օղակաձև փաթաթել և դնել մետաղական տուփի մեջ։ Սկզբում դժվար էր, բայց հետո գլուխ հանեցինք։

Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»

Այն ժամանակ աշխատանքի ուսուցում չէինք անցնում, իսկ ռազմական պատրաստությունը լավ էինք անցնում։ Մեր տնօրեն Բաբկեն Կարապետի Մարանջյանը որոշել էր միացնել այդ երկու առարկաները։ Մարանջյանը, ինչպես Մռավյանի դպրոցի ուսուցիչների մեծ մասը, կռված էր։ Մի փոքր շեղվեմ հայկական արյուն ունեցող լրագրող Իշչենկոյից ու խոսեմ կռված ուսուցիչներիս մասին։

Պատերազմի վերաբերյալ հատուկ դասեր չունեինք, բայց ունեինք, օրինակ, գերմաներենի մի ուսուցիչ, որի անունը Սևակ Ռուբենի Խաչատրյան էր։ Նա մի ոտքը կորցրել էր կռվում։ Գերմաներենից ամենալավը գիտեր «Հիտլեր կապուտ» (մա՛հ Հիտլերին) ու «Հենդե խոխ» (ձեռքերը վե՛ր»)։ Մնացածը դասագրքով, կարելի է ասել, միասին էինք սովորում։ Հետո նա պիտի ավարտեր մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետն ու իր գործի գիտակը դառնար։

Անդրանիկ Միքայելի Մալյանն աշխարհագրություն էր դասավանդում։ Դասի էր գալիս վառ դեղին երկարաճիտ կոշիկներով, որոնք ճապոնական պատերազմից էր իր հետ բերել։ Մալյանն այնտեղ էր հայտնվել Մեծ հայրենականից անմիջապես հետո։ Կտրականապես արգելում էր իրեն անուն-հայրանունով դիմել։ Միայն ընկեր Մալյան։

Ընկեր Ղահրամանյանը մաթեմատիկոս էր։ Վառվել էր տանկում, ինչը երևում էր դեմքից, որը ենթակա չէր կոսմետիկ միջամտությունների։ Խիստ էր, բայց, երևի արդար։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Արա Կարապետի Մանուկյանը ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր։ Բուլղարիայում պարտիզանական ջոկատում էր կռվել, արժանացել Բուլղարիայի հերոսի կոչման։ Կարելի է ասել՝ Հայաստանում սպորտային տուրիզմի հիմնադիրն է։

Էլի կային։ Պատերազմից հետո Մռավյանի դպրոց եկածներն այսպես թե այնպես, կամա թե ակամա` իրենց հավասարվելու, դժվարությունների ժամանակ չհանձնվելու ու սեփական հայրենիքը սիրելու ցանկություն էին առաջացնում։

Հայ ժողովրդի ռուս զավակը, կամ անկախ Հայաստանում անհաղթ «հայկական վագրը» պարտվել էր

Վերադառնանք Անատոլի Իվաշչենկոյին։ Պատերազմի սկզբում նա ընդամենը տասնհինգ տարեկան էր։ 1942 թվականին ութերորդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո ռազմաճակատ էր մեկնել։ Սկզբում զրահահար հրաձիգ էր, հետո վերաորակավորվեց որպես հետախույզ։

Երեք անգամ վիրավորվել է։ 1944 թվականի աշնանը գնացել էր ուկրաինական երրորդ ճակատի կրտսեր լեյտենանտների դասընթացների, բայց ուսումն ավարտել չհաջողվեց։ Բալատոն լճի մոտ գերմանացիների հարձակման ժամանակ կուրսանտներին ուղարկեցին առաջխաղացումը չեզոքացնելու։ Այնտեղ 1945 թվականին ստացավ չորրորդ ծանր վիրավորումը, Մեծ հաղթանակի օրը դիմավորեց Երևանի հոսպիտալում։ Այնտեղ վիրավոր Իվաշչենկոյին փրկեցին հայի արյուն ներարկելով, ինչից հետո նա սկսեց իրենց կիսով չափ հայ համարել։ Ամեն ինչ պարզ է։

Գյուղատնտեսության ոլորտը լուսաբանող տաղանդավոր լրագրող էր։ Հասցրել է տեսնել իր վերջին նյութը։ Կնոջն ասել է` «լավ է` հրապարակել են» ու հանգիստ խղճով ավանդել հոգին հոգով։

«Ինչպես երկրագործը, որն աճեցրել է իր կյանքի գլխավոր բերքը»,–բնութագրեցին ընկերները։

Լավ տղերքը և շիկահեր Ստելլան․ երևանցի «հեղինակությունների» և Արևմուտքի կովբոյների տարբերությունը