ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Ապատեղեկատվություն է. Արծրուն Հովհաննիսյանը` ադրբեջանական ԶՈՒ–ի ուղղությամբ կրակելու մասին
Նշենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր մոտ 120 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց։