ՀՀ նախագահականում տոնական մթնոլորտ էր։ Տոնական ու մարզական, որովհետև ՀՀ ղեկավարությունը որոշել էր պարգևատրել է Հայաստանի 2019թ.–ի 10 լավագույն մարզիկներին, որոնց ընտրել էին երկրպագուներն ու մարզիչները` քվեարկությամբ։ Պարգևատրվեցին ոչ միայն նրանք, նաև մարզիչներն ու Հայաստանի 3-րդ Հանրապետությանն առաջին օլիմպիական ոսկին բերած մարզիկը` Արմեն Նազարյանը։
Նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ ստացավ։ Պարգևատրվեցին և վաստակավոր մարզչի կոչում ստացան Երևանից Արշակ Հայրապետյանը և Կարեն Բաղդասարյանը, Գյումրիից Արմեն Մկրտչյանը և Կարեն Կարապետյանը, Արարատից Գառնիկ Ալեքսանյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև հայտնի ու սիրված այլ մարզիկներ` Ալբերտ Նազարյանը, Նազիկ Ավդալյանը և այլք։ Նրանք եկել էին իրենց մարզիկ ու մարզիչ ընկերներին շնորհավորելու և նրանց ձեռքբերումներով հիանալու։ Sputnik Արմենիան հավաքել է օրվա լավագույն կադրերը։
Մեր մոլորակի հայտնի ու անհայտ վայրերը տիեզերքից . Google Earth-ի ֆոտոշարքը
Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 25–ին հայտնի դարձավ, որ երկրպագուները, մարզական լրագրողներն ու հավաքական թիմերի մարզիչներն ընտրել են 2019-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին:Նշենք, որ 2019 թվականի լավագույն տասնյակում տեղ են գտել միայն մենապայքարային մարզաձևերի ներկայացուցիչները: Հենրիխ Մխիթարյանը, որը միակն էր թիմային մարզաձևերից, դուրս մնաց լավագույնների ցուցակից:
2019 թվականի լավագույն տասը մարզիկներն են.Արթուր Ալեքսանյան, Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ),
Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան, Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ),
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ),
Արթուր Ավետիսյան (մարմնամարզություն),
Տիգրան Կիրակոսյան (սամբո),
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ):