ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը բալիկի է սպասում։ Մամուլում տարածված լուրերը Ռևազյանը հաստատեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա կատակեց, որ վախենում է` երեխան ծնվի ու մայրիկին ծեծի իրեն այսքան տանջելու համար։
«Այժմ ինձ լավ եմ զգում, ամեն ինչ շատ լավ է։ Դեկրետային արձակուրդ, իհարկե, կգնամ, սակայն մի քանի ամսով, քանի որ աշխատանքս թույլ չի տա երկար բացակայել»,–ասաց Ռևազյանը։
Նա շեշտեց` իր օրինակով ուզում է ցույց տալ, որ ընտանիքն ու կարիերան կարելի է համատեղել։
Ռևազյանի հղիության մասին լուրերը տարածվեցին, երբ նա փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ տեսահոլովակ հրապարակեց։
«Ինձ ամենաստոր բաներն էին գրում Տաթևիկ Ռևազյանի մասին». Փաշինյան
Տեսանյութում նա շնորհավորում էր ընթերցասերներին և ներկայացնում գործարար Թոնի Ֆերնանդեսի մասին պատմող գիրքը։ Ռևազյանը պատմում էր գրքի հերոսի մասին, որը հստակ քայլերով հասել է իր երազանքներին։