Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երկրորդ լավագույն ծանրորդն է. ո՞վ է զբաղեցրել առաջին տեղը

Լավագույն հնգյակն ամփոփում է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Օմ Յուն Չխոլը. նրա օգտին քվեարկել են 410 մարզասեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երկրորդ լավագույն ծանրորդն է։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան  (IWF) ամփոփել է  2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի համար անցկացված մրցույթի արդյունքները:

«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը, 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանն արժանացել է վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեն:  Նրա օգտին քվեարկել է 17084 մարդ: Մեր մարզիկը ստացել է 5514 ձայն։ Երրորդ հորիզոնականում չինացի Լյույ Սյաոցյունն է՝ 2169 ձայնով:

Չորրորդ հորիզոնականում կրկին Չինաստանի ներկայացուցիչն է` Շի Չժիյունը` 1053 ձայնով։ Եվ լավագույն հնգյակն ամփոփում է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Օմ Յուն Չխոլը. նրա օգտին քվեարկել են 410 մարզասեր։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հանրահայտ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հավակնում էր «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում քվեարկությունէր անցկացնում, որի արդյունքում պետք էր որոշել, թե 5 ծանրորդներից ով է լավագույնը։

«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին