Շքեղ զգեստը «քաշել» է Անաստասիա Վոլոչկովային. պարուհին ընկել է նկարահանման ժամանակ

Ֆոտոնկարահանման ժամանակ ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտնվել է ոչ այնքան հաճելի իրավիճակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Համացանցում բուռն քննարկում են «պարի թագուհու»`Անաստասիա Վոլոչկովայի նկարահանման ժամանակ զվարճալի իրավիճակում հայտնվելու տեսանյութը։  Չնայած նիհարելուն ՝ նա չի կարողացել հավասարակշռություն պահպանել։

Ֆոտոսեսիայի ժամանակ ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտնվել է ոչ այնքան հաճելի իրավիճակում. շիկահեր գեղեցկուհին խճճվել է մուգ կապույտ, թավշյա, երկար զգեստի մեջ և ընկել:

Սոցիալական ցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկել են Վոլոչկովայի անհեթեթ իրավիճակում հայտնվելը։ ««Շպագատի թագուհին» խճճվել է զգեստի մեջ և հայտնվել հատակին»,–գրել են նրանք:

Բանն այն է, որ պարուհին արդեն կես տարի խիստ դիետա է պահում, չնայած ամենօրյա ելույթներին և հոգնացնող փորձերին։

Goodbay, Ռուսաստան․ Անաստասիա Վոլոչկովան չի վերադառնա հայրենիք, այլ կմնա Մալդիվներում

Հարկ է նշել, որ շքեղ զգեստն առաջին անգամ չէ, որ «քաշում» է Անաստասիային. Նա ավելի վաղ ընկել էր հենց համերգի ժամանակ։

Վոլոչկովան սիրում է շարժել հանրության ուշադրությունը. «շպագատները», անընդհատ նիհարելը, գաղտնի սիրեցյալը ստիպում են երկրպագուներին կրկին ու կրկին փորփրել աստղի կյանքը: Վերջերս բալետի պարուհին անհարմար վիճակի մեջ է հայտնվել` ֆոտոշոփից օգտվելու իր անկարողության պատճառով և կրկին քննարկման առարկա դարձել։

Անաստասիա Ստոցկայան ամուսնու հետ հանգստանում է Հայաստանում