Պուտինն ասել է` ովքեր և ինչու են սեպ խրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

ՌԴ նախագահի կարծիքով` ռուս–ուկրաինական համագործակցությունը ձեռնտու չէ մի շարք երկրների։ Նա բացատրել է նաև` որն է ուկրաինական քաղաքական գործիչների շահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik.ՏԱՍՍ–ի հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ ռուս–ուկրաինական համագործակցությունը մի շարք երկրների համար ձեռնտու չէ, քանի որ այդպիսով գլոբալ մրցակից է ձևավորվում։

Պուտինը պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ջերմացման մասին. տեսանյութ

Մինսկի համաձայնագրերի հինգերորդ տարին. Ուկրաինան իրեն «քեֆչի ժուլիկի» տեղ է դրել

«Ոչ ոք դա չի ուզում, այդ պատճառով էլ կանեն ամեն ինչ, որ պառակտեն մեզ»,–նշել է նա։

Երկրի ղեկավարն առանձին պետություններ չի մատնանշել, սակայն ասել է, որ անձնական շահը հետապնդող մարդիկ էին գալիս Ուկրաինա։

Նրա խոսքով ՝ շահը նույնիսկ ոչ թե նրանում էր, որ ավելի շատ փող աշխատեին ուկրաինացի ժողովրդի թալանի հաշվին, այլ, որ պահպանեին արդեն թալանածը։

Ովքեր են օգնում Պուտինին «կործանել Արևմուտքը». արևմտյան փորձագետներն անուններ են նշել

«Ահա թե որն է հիմնական խնդիրը։ Փողն ու՞ր է, ներողություն արտահայտության համար։ Գումարներն ու՞ր են։ Արտասահմանյան բանկերում»,–նշել է նախագահը։

Պուտինի խոսքով` արտասահմանյան հաշիվների սեփականատերերին պետք է ցույց տալ, որ նրանք ծառայում են «այն մարդկանց, որոնց մոտ պահում են գումարները։ Պուտինի կարծիքով` հենց դա է պատճառը, որ նրանք ռուսաֆոբիան են վաճառում։

«Որովհետև ինչ–որ մարդկանց դուր է գալիս պառակտել Ռուսաստանը և Ուկրաինան։ Նրանք կարծում են, որ դա չափազանց կարևոր արդյունք է»,–ամփոփել է նա։

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատացել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ու Ղրիմում հանրաքվե անցկացնելուց հետո։ ԱՄՆ–ն ու ԵՄ–ն Ռուսաստանին մեղադրել են միջամտելու մեջ ու դրա դեմ պատժամիջոցներ են կիրառել։ Մոսկվան պատասխան միջոցներ է կիրառել ու սկսել է ներկրվող ապրանքները փոխարինել տեղական արտադրության ապրանքներով։

Իսկ ո՞ւր է Պուտինը. նա Լիբիայում կարողացավ անել այն, ինչին հակազդում էր ԱՄՆ–ն