Կապանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ուղևորը մահացել է

Կապանում ՃՏՊ–ի հետևանքով երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց. ուղևորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է` երեկ երեկոյան Կապան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի  հետևանքով ուղևորը մահացել է։

«Փետրվարի 20-ին, ժամը 21:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի Կապան քաղաքում՝ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն աճում է. նոր տվյալներ

Պարզվել է, որ բախվել են Nissan Bluebird (վարորդ` Գարիկ Ա., ծնված 1986 թ.) և Hyundai (վարորդ՝ Մհեր Դ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Վարորդները և ուղևոր Ալբերտ Հ.-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Ս.-ին (ծնված 1974 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ և գիշերը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հայաստանում որոշ ավտոճանապարհներ դեռ անորոշ ժամանակով փակ կլինեն