«Ես մի օր կսպանեմ նրան». Լիլի Մորտոյի սիրեցյալը զվարճալի իրավիճակ է ստեղծել. տեսանյութ

Սկանդալային շիկահերի Տեսանյութը դուր է եկել օգտատերերին։ Նրանք բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայկական «Բարբի», մոդել, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն սիրեցյալի հետ նոր, զվարճալի տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։ Տեսանյութում երևում է` ինչպես է Լիլին փորձում լուսանկարվել, սակայն նրա ընտրյալը` Վահեն, մոտենում է, գրկում նրան ու մի քանի անգամ պտտում։

Հետո Լիլիին գրկած մոտենում է տեսախցիկին ու ասում. «Ես օրերից մի օր նրան կսպանեմ, միայն այն պատճառով, որ նա կա»։

Սկանդալային շիկահերի էջի հետևորդները մի շարք հաճոյախոսություններ են գրել զույգի հասցեին։

«Լիլիին մի սպանեք, նա շատ լավն է», «երջանիկ լինեք», «շատ սիրուն եք», «ձեզ շատ եմ սիրում, ամենասիրուն զույգերից մեկն եք»,- գրել են նրանք։

Ամենասիրուն զույգը. Լիլի Մորտոն սիրեցյալի հետ նոր լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք` Լիլին անցյալ տարի հայտնեց, որ սիրեցյալ ունի և հրապարակեց նրա հետ առաջին լուսանկարը: Պարզ դարձավ, որ Լիլիի ընտրյալը պլաստիկ վիրաբույժ է։ Զույգն ամառային հանգիստն անցկացրել էր ԱՄՆ-ում։

Գեղեցկուհի՞, թե՞ հրեշ. «Միսս Ամերիկա» մրցույթի ամենազգացմունքային կադրերը

Սկանդալային շիկահերը շարունակում է հանդես գալ «Women’s Club»-ում։ Նրա բեմական կերպարներն ու ելույթները մշտապես հայտնվում են բուռն քննարկումների և քննադատությունների կիզակետում։

Լիլի Մորտոն էրոտիկ լուսանկարով դիմել է իր քննադատներին