«Աշխարհի ամենադյութիչ կինը». Մոնիկա Բելուչին նոր ու գերող լուսանկար է հրապարակել

Լուսանկարում 55-ամյա գեղեցկուհին պատկերված է Gucci-ի գծավոր բաճկոնով, որի վրայից նույն ապրանքանիշի գոտի է կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի -Sputnik. Իտալացի հայտնի դերասանուհի և մոդել, 55-ամյա Մոնիկա Բելուչին հայտնվել է L'Officiel Italia ամսագրի էջերին։ Ֆոտոշարքը բավականին գերող և բաց է։ Instagram-ի իր բաժանորդների Մոնիկան ներկայացրել է գեղեցիկ լուսանկարներից մեկը։

Գայթակղիչ բացվածք և կրքոտ հայացք․ Բելուչին հայտնվել է նորաձևության ամսագրի շապիկին

Սև-սպիտակ լուսանկարում աստղը ներկայացել է Gucci-ի բաճկոնով և Dolce Gabbana-ի էրոտիկ ներքնազգեստով։

Ընդհանուր պատկերը լրացնում են վանդակաձև պատկերներով ձեռնոցները: Բելուչին կտրել է իր շքեղ մազերը:

Երկրպագուները նրա լուսանկարը ողողել են հիացական մեկնաբանություններով։ «Աշխարհի ամենագեղեցիկ կին», «սեքսի», «դյութիչ է, հոյակապ է», «աստվածուհի, անթերի», - գրել են նրանք։

Մոնիկա Բելուչիի նոր լուսանկարը երևակայության համար տեղ չի թողնում. համացանցը հիացած է

Նշվում է, որ յուրահատուկ այս ֆոտոշարքի լուսանկարիչը Պատրիկ վան Մալդերն է: