Դավիթ Յուրչենկոն միանում է Հայաստանի ազգային հավաքականին

Հաղորդվում է, որ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Ազգային հավաքականի կազմում։

Դավիթ Յուրչենկոն միանում է Հայաստանի ազգային հավաքականին

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը:

Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Օնթուստիկ» ակումբի գլխավոր մարզիչ

Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:

Հենոն բոլորից առաջ է անցել. Ֆոնսեկան որոշիչ խաղում հույսը դրել է նրա վրա

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։

Նա հանդես է եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են «Տիտանին» (Ռուսաստան), «Մետալուրգը» (Լատվիա), «Դինամոն» (Բելառուս), «Սովետների թևերը» (Ռուսաստան), «Վոլգարը» (Ռուսաստան), «Մորդովիան» (Ռուսաստան), Ուֆան (Ռուսաստան), Անժին (Ռուսաստան), Տոսնոն (Ռուսաստան), Ենիիզեյը:

Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու մարզական կարիերայի ավարտից հետո դարպասապահի տեղը դարձել էր Հայաստանի ազգային հավաքականի աքիլեսյան գարշապարը։ Դավիթ Յուրչենկոն կարող է լուծել այդ խնդիրը։