Զույգ բալիկներ` զույգ փորձանքներ. երկվորյակների տեսանյութն ուրախ էմոցիաներ է պարգևում

Սոցցանցում տարածում գտած մի շարք երկվորյակ երեխաների տեսանյութն օգտատերերի և՛ ծիծաղն է հարուցում, և՛ լարում առաջացնում` նրանց անվտանգության առումով։
Sputnik

Մոտ երեք րոպեանոց տեսանյութում մի քանի ամսականից մինչև 5-6 տարեկան երկվորյակ երեխաներն անընդհատ միմյանց փորձանքի են տանում կամ զվարճալի իրավիճակներ ստեղծում։

Հայ վարորդը ուղևորներ «որսալու» յուրահատուկ ձև է գտել. տեսանյութ

Մեկ եղբայրը երկվորյակ քրոջն աթոռից ցած է գցում, մեկ` երկուսով ջեռոցի դուռը բացում են իրենց իսկ դեմքին ու ընկնում գետնին, մեկ` մի եղբայրը հետույքով մյուսի բերանին է հարվածում, մեկ իրար մազ են պոկում, մեկ` ուրախ խաղում, մեկ` շիլայի կռիվ տալիս, մեկ էլ ոտից գլուխ կորում շիլայի մեջ։

Թայվանցի փոքրիկներն Արամ Խաչատրյան են նվագում. տեսանյութ

Օգտատերերը  շատ են հավանել տեսանյութն ու բազում դրական մեկնաբանություններ են գրել։

Ինչպես է փոքրիկը կերակրում հիվանդ պապիկին. հուզիչ տեսանյութ

«Ավլեմ-թափեմ փոշին». աղջիկը պարում է ավելի հետ. զվարճալի տեսանյութ