Մայիսի վերջին 4 օրերը ոչ աշխատանքային կլինեն

Կառավարությունը դարձյալ որոշում կայացրեց տեղափոխել աշխատանքային օրը։ Որոշումն ընդունվել է նախօրոք` մայիս ամսվա համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի մայիսի 23-ի շաբաթ օրը: Այս որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։

Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, սովորաբար աշխատանքային օրը տեղափոխվում է հաջորդ շաբաթ օր, բայց այս անգամ որոշվել է այն տեղափոխել նախորդ շաբաթ։

Սարդարապատի և Արցախյան ազատամարտի օրինակը բավարար է հնարավոր ապագան կանխատեսելու. Փաշինյան

«Ըստ այդմ ստացվում է, որ մայիսի վերջին շաբաթվա 4 օրերը ոչ աշխատանքային են լինելու, և ըստ այդմ մեր քաղաքացիները կարող են պլանավորել իրենց հանգիստը»,– ասաց Աղաջանյանը։

Հիշեցնենք, այս փոփոխությունը ՀՀ կառավարությունը քաղաքացիներին խոստացել էր դեռ հունվարին, երբ որոշում էր ընդունել Բանակի օրվա` հունվարի 27-ի աշխատանքային օրը փետրվարի 1-ի հետ փոխելու վերաբերյալ։ Այն ժամանակ, սակայն, նշվել էր, որ մայիսի 29-ի փոխարեն քաղաքացիները կաշխատեն հունիսի 6-ին։

Նշենք, որ մայիսի 28–ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

2020–ի մայիսի 28–ը հինգշաբթի է, ոչ աշխատանքայի կլինի նաև հաջորդող ուրբաթը։

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում