Ինչու է ԱՄՆ-ին անհրաժեշտ Վենեսուելայի շրջափակումը. փորձագետի պարզաբանում

Վենեսուելայի նավթային ոլորտում ԱՄՆ պատժամիջոցների պատճառով արտակարգ դրություն է հայտարարված։ Sputnik ռադիոկայանի եթերում փորձագետ Ալեքսեյ Զուբեցը գնահատական է տվել ձեռնարկած այդ միջոցին և ասել, թե ինչի հետ են կապված ամերիկյան սահմանափակումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Վենեսուելայում ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանվելու համար սկսում են նավթարդյունահանման ոլորտի բարեփոխումներ իրականացնել։ Համապատասխան հրամանագիր է ստորագրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Սահմանադրական և նախագահական հրամանագրով արտակարգ դրություն եմ հայտարարում նավթարդյունահանման ոլորտում` նպատակ ունենալով հրատապ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրի էներգետիկ անվտանգության ապահովման և իմպերիալիստական ագրեսիայից արդյունաբերությունը պաշտպանելու համար», – նավթարդյունահանողների ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Մադուրոն։ Նախագահի ելույթը հեռարձակվել է Twitter–ում։

Ընտրելու տարբերակ չկա. ԱՄՆ–ն խոստովանել է, որ կախվածություն ունի ռուսական նավթից

«Հոդված 2-ը նավթի ազգային արդյունաբերության պաշտպանության, վերակառուցման և վերակազմակերպման համար նախագահական հանձնաժողով ստեղծելու իրավասություն է տալիս», – հավելել է երկրի ղեկավարը, որի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Մադուրոյի խոսքով` ստեղծվող հանձնաժողովն օժտված է լինելու ամբողջ նավթային ոլորտի փոխակերպման համար անհրաժեշտ լիազորություններով։

Երեքշաբթի` փետրվարի 18-ին, ԱՄՆ–ն վենեսուելական պատժամիջոցների ցանկում է ներառել շվեյցարական Rosneft Trading SA–ն («Ռոսնեֆտի» կառույց) և նրա տնօրենների խորհրդի նախագահ Դիդյե Կասիմիրոյին, որը նաև «Ռոսնեֆտի» վերամշակման, նավթաքիմիայի, կոմերցիայի և լոգիստիկայի գծով փոխնախագահն է։ ԱՄՆ–ն 90 օր է տվել իր դաշնակիցներին (մասնավորապես Եվրոպայում) Rosneft Trading–ի հետ հարաբերությունները խզելու համար, որին մեղադրում են վենեսուելական նավթն արտաքին շուկա մատակարարելու համար։

Մինսկի համաձայնագրերի հինգերորդ տարին. Ուկրաինան իրեն «քեֆչի ժուլիկի» տեղ է դրել

ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի սոցիալական և տնտեսական հետազոտությունների տնօրեն Ալեքսեյ Զուբեցը կարծում է, որ այս իրավիճակը կապված է ԱՄՆ–ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ։

«Թրամփը պետք է վերընտրվի արդեն այս տարի, և նրան պետք է բավական լուրջ լատինամերիկյան համայնքի աջակցությունը, համայնք որն ապրում է ԱՄՆ տարածքում, որը հանրապետականների համախոհն է և չի սիրում Կենտրոնական Ամերիկայի սոցիալիստական կառավարություններին։ Իր թեկնածությանն աջակցելու համար լատինամերիկյան համայնքին Թրամփը որպես բոնուս խոստացել է վենեսուելական կառավարության իշխանազրկումը։ Դրա համար ԱՄՆ–ն սահմանափակումներ է մտցրել վենեսուելական նավթի ներմուծման համար։ Սա տնտեսական շրջափակում է, Վենեսուելայի տնտեսությանը խեղդելու փորձ», – Sputnik ռադիոկայանի եթերում ասել է Ալեքսեյ Զուբեցը։

ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քայլերը լարվածություն են ստեղծում Կովկասում. Սիդորովը` Վրաստանի մասին

Նրա կարծիքով` Վենեսուելային ամեն դեպքում նավթային ոլորտի բարեփոխում է անհրաժեշտ։

«Այսօր Վենեսուելայի կառավարության առաջ խնդիր է դրված նավթարդյունաբերական համալիրների ավելի արդյունավետ ցուցանիշների հասնել, քանի որ վերջին շրջանում նրանց մոտ այդ հարցում ամեն ինչ չէ, որ նորմալ է։ Նրանց նավթի պաշարներն ավելի շատ են, քան Սաուդյան Արաբիայում, բայց դա ծանր նավթ է, և դրա արդյունահանման ինքնարժեքը բավական մեծ է», – նշել է Զուբեցը։

Վենեսուելայում 2019 թվականի հունվարի 21-ից, նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունից շատ չանցած զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել նրա դեմ։ Խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն ապօրինի կերպով իրեն պետության ժամանակավոր ղեկավար է հռչակել, նրան անմիջապես ճանաչել են ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները։ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ աջակցում են Մադուրոյին։

ԱՄՆ–ում մահացել է copy+paste+cut ֆունկցիան ստեղծողը