Դադիվանքի գողության դեպքը բացահայտվել է. գողոնն առգրավված է

Երեք չարագործները բերման են ենթարկվել Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Փետրվար — Sputnik. Դադիվանքի վանական համալիրի գողության դեպքը բացահայտվել է: Ինչպես տեղեկացնում են Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ն, 1996թ. ծնված Գ. Ա.-ն և 1995թ. ծնված Ժ. Մ.-ն նախնական համաձայնությամբ ներկայացել են Դադիվանք համայնքի վանական համալիր, որտեղ չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը:

Վանքի անվտանգությունը հսկող քահանան. տեր Հովհաննեսը փորձում է փրկել Դադիվանքը փլուզումից

Նրանք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:

Գողոնն առգրավված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 18-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Գ. Գ.-ն հեռախոսով հաղորդել է Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։

ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են,որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:

Հոգու ձգողականության կետը. Դադիվանքը` ռուս բլոգերի աչքերով