Կյանքում քեզ քծնում են, իսկ սոցցանցում` հայհոյում. ցուկերբերգյան իրականության երանգները

Եկեք անկեղծ լինենք: Տասնամյակներ շարունակ որոշ գիտնականներ և ֆանտաստ գրողներ պնդում էին, թե մեր իրականությանը զուգահեռ կարող է գոյություն ունենալ երկրորդ՝ զուգահեռ իրականությունը, ու չնկատեցինք էլ, թե ինչպես ստեղծվեց այդ երկրորդ` ֆեյսբուքյան իրականությունը:
Sputnik
Կյանքում քեզ քծնում են, իսկ սոցցանցում` հայհոյում. ցուկերբերգյան իրականության երանգները

Այս երկու աշխարհները մերթ հատվում, մերթ հեռանում են միմյանցից, ազդում են միմյանց վրա, բայց միշտ տարբեր են մնում: Շատերը պնդում են, թե ֆեյսբուքյան աշխարհը պատրանքային իրականություն է: Իրոք կա այդպիսի բան՝ սոցիալական ցանցերում բազմաթիվ ընկերներդ քեզ կարող են ինչ-ինչ պատճառներով շարունակ սիրաշահել, ամեն օր արտահայտել իրենց հիացմունքը, բայց մի օր դուրս կգաս փողոց ու հանկարծ կհայտնաբերես, որ վերաբերմունքը քո նկատմամբ, շատ մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէ: Համենայն դեպս՝ ամենևին ոչ բոլորն են կիսում հիացական վերաբերմունքը քո նկատմամբ: 

«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

Կա նաև հակառակը: Կարող ես իրական կյանքում շրջապատել քեզ հավատարիմ քծնողներով, մանավանդ եթե պաշտոնյա ես, դա շատ հեշտ է անել: Բայց մի օր պատահաբար կմտնես Facebook ու կարդալով, թե ինչ են գրում քո մասին, «վալերյանայի» կաթիլներ կխնդրես տնեցիներից:

Այս երկրորդ՝ ֆեյսբուքյան իրականությունը ավելի քան 10 տարի առաջ ստեղծեց Մարկ Ցուկերբերգը, անձնական օրինակով ցույց տալով, թե ինչպես կարող են երիտասարդներն առանց քաղաքական որևէ գաղափարախոսության հեղափոխել աշխարհը, կերտել բոլորովին նոր իրականություն: Ճիշտ է, այս շաբաթ միլիարդատեր Ջորջ Սորոսը պնդեց, թե Ցուկերբերգը լավ էլ քաղաքականացված է և ամեն ինչ անում է, որպեսզի Դոնալդ Թրամփն այս տարվա աշնանը վերընտրվի։ Համենայն դեպս,  Սորոսը որևէ կոնկրետ փաստ չբերեց, Ցուկերբերգի ներկայացուցիչն էլ անմիջապես արձագանքեց, թե Facebook–ը երբեք որևէ քաղաքական գործչի չի աջակցել։

Էլ թերթ չենք կարդում

Ինչևէ, մոտ 5 տարի առաջ Մարկ Ցուկերբերգը դիմեց իր ստեղծած Facebook–ի միլիոնավոր օգտատերերին. «Առաջիկա ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին»։ 

Հանրային այս հարցուպատասխանի ընթացքում հնչեց ավելի քան 50 հազար հարց, ընդ որում, հարցեր էին ուղղում այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են բրիտանացի հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, Առնոլդ Շվարցենեգերը, Շակիրան և շատ ուրիշներ։ Անհնար է բոլորին թվարկել: 

Կլոնավորված մարդիկ. մի՞ֆ, թե՞ իրականություն

Փորձեմ պարզապես հնարավորինս համառոտ ներկայացնել մի քանի հարցեր և պատասխաններ: Ամենից շատ Facebook–ի օգտատերերին, իհարկե, հետաքրքրում էր այդ սոցիալական ցանցի ապագան: Մարկ Ցուկերբերգը կանխատեսեց. «Մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք կիսելու մեր մտքերը և զգացմունքները: Դա իմ երազանքն է՝ հասնել մարդկային շփման նման մակարդակի: Դուք հնարավորություն կունենաք մտածելու ինչ-որ բանի մասին և եթե ցանկանաք, ձեր ֆեյսբուքյան ընկերը կկիսի ձեր մտքերը՝ կսկսի մտածել նույն բանի մասին: Այդպիսով մարդիկ կկարողանան հավաքական ձևով ավելի լավ որոշումներ կայացնել՝ որպես հանրություն: Հենց հավաքական որոշումներն են հիմա առաջ տանում աշխարհը»։

Աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը՝ Սթիվեն Հոքինգը հարց ուղղեց. «Գիտական ո՞ր ամենամեծ հարցերից մեկի պատասխանը կցանկանայիք ստանալ»:

Պատմության անհայտ էջերը. մահափորձ Բրեժնևի դեմ

Ցուկերբերգը կոնկրետ արձագանքեց. «Ի՞նչը հնարավորություն կտար մարդկանց ապրել հավերժ, և ինչպե՞ս է աշխատում ուղեղը: Ու նաև կուզեի իմանալ՝ արդյոք գոյություն ունի հիմնարար մաթեմատիկական մի օրենք, որով բացատրվում են մարդկային հարաբերությունները, մարդկանց վարքագիծը: Կարծում եմ՝ այդպիսի օրենք իրականում գոյություն ունի»:

Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն

Առնոլդ Շվարցենեգերը, որի երևի թե ամենահայտնի դերը «Տերմինատորն» է, իսկ այդ ֆիլմի սյուժեն, գիտեք իհարկե, հիմնված է այն գաղափարի վրա, որ ապագայում մարդկանց ստեղծած մեքենաները սկսում են պատերազմել հենց մարդկանց դեմ, հարցրեց. «Ապագայում մեքենաները կհաղթե՞ն»:

Ցուկերբերգի պատասխանը հակիրճ էր. «Ո՛չ, մեքենաները չեն հաղթի»:

Իր նախկին հարցազրույցներից մեկում Facebook–ի ստեղծողը հայտնել էր, որ իր աշխատավարձը կազմում է մեկ դոլար: Անդրադառնալով այս թեմային` Ցուկերբերգը մանրամասնեց. «Ես ունեմ բավականաչափ փող և այս պահին իմ գլխավոր նպատակն է օգտագործել այն առավելագույն օգուտով: Աշխարհում կան շատ մարդիկ, որոնք չունեն այն հնարավորությունները, որոնց իրենք արժանի են, և ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ նպաստել այդ խնդրի լուծմանը: Կարծում եմ՝ շատերը երջանկությունը շփոթում են ուրախության հետ: Վստահ չեմ, որ կարելի է ամբողջ օրը միայն ուրախանալ: Բայց համոզված եմ, որ կարելի է ամեն օր այնպիսի իմաստալից բաներ անել, որոնք օգուտ կտան մարդկանց»։

Ֆերմիի պարադոքսը. ինչու ձայն չեն հանում այլմոլորակայինները