Ասուլիս. «Ի՞նչ անակնկալներ է պատրաստում թատերասերների համար Ստանիսլավսկու թատրոնը»

Փետրվարի 21-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի և նույն թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

«Քաջ Նազար» ներկայացման պրեմիերայի, ինչպես նաև 2020 թվականի պլանների մասին կխոսեն Կարեն Ներսիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, ինչպես նաև «Քաջ Նազար» ներկայացման բեմադրիչ ռեժիսոր Անդրեյ Զապորոժսկին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: