Արցախում դադարեցվել են դպրոցների ու մանկապարտեզների պարապմունքները

Հայտնի է` Արցախում գործող դպրոցներն ու մանկապարտեզները երբ կլրացնեն բաց թողած պարապմունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Արցախի բնակչության շրջանում սուր շնչառական վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված՝ դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները. գրում է «Արցախպրեսը»։

«Վարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է կրթության, գիտության և սպորտի նախարարությանը փետրվարի 21-22-ը ներառյալ դադարեցնել հանրապետության տարածքում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների գործունեությունը»,–նշված է կայքում։

Հիվանդությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում փետրվարի 22-ի ոչ աշխատանքային շաբաթ օրը կլինի աշխատանքային:

Գեղարքունիքի դպրոցների մի մասում վառարանից ազատվելու միակ տարբերակը նոր շենք կառուցելն է

5-օրյա ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ին բաց թողնված պարապմունքները կազմակերպվելու են փետրվարի 29-ին՝ շաբաթ օրը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ի և 22-ի բաց թողնված պարապմունքները՝ հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. որ դեպքում են ագրեսիվանում ստերջացված շները

Հիշեցնենք, որ Հայաստանում սուր շնչառական վարակների տարածման առումով իրավիճակը նորմայի շրջանակում է։

Նախարարը լավ լուր է հայտնել դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների համար