ՌԱԴԻՈ

Գալոյան. «Տնտեսական աճն ապահովում են ոլորտները, որոնցով չենք սիրում հպարտանալ»

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վիճակագրական տեղեկությանը, ըստ որի` 2019թ-ին ՀՀ արձանագրվել է 7,6% տնտեսական աճ, որն ամենաբարձրն է` 2008թ-ից ի վեր։
Sputnik
Գալոյան. «Տնտեսական աճն ապահովում են ոլորտները, որոնցով չենք սիրում հպարտանալ»

Արա Գալոյանը կարծում է, որ 2019թ-ի տնտեսական աճը պայմանավորված է իներցիոն գործընթացներով, ինչը պարզ երևում է, երբ հայացք ենք հառում այն ոլորտներին, որոնք ապահովել են այդ աճը։

Հայաստանում ավելի մեծ տնտեսական աճ կգրանցվի, քան հարևան երկրներում. միջազգային կառույցներ

«Ընդ որում` այդ ոլորտներով այնքան էլ չենք սիրում հպարտանալ։ Առաջին հերթին դա հանքարդյունաբերությունն է, երկրորդը` ծառայությունների ոլորտն է, որտեղ սարսափելի տեմպերով շարունակվում է աճը։ Անցյալ տարվա տվյալներով` միայն վիճակախաղերի, կազինոների վրա մոտ 820 մլն դոլար է ծախսվել։ Փոխարենը գյուղատնտեսությունն ու էներգետիկան կրճատվում են։ Այսինքն` աճն ապահովվում է զուտ վերոհիշյալ ոլորտների հաշվին»,– ասաց տնտեսագետը։

Ըստ Գալոյանի` նման իրավիճակը երկար ժամանակ չի պահպանվի։ Նրա խոսքով` եթե իշխանությունը վերանայի հանքարդյունաբերության նկատմամբ վերաբերմունքը, հնարավոր է, որ հասնեն որոշակի հաջողությունների։ Մյուս կողմից`հատկապես շինարարության ոլորտը սպասվածից քիչ լումա ունի ՀՆԱ–ի աճի համապատկերում։ 

Նիկոլ Փաշինյանը ռեկորդային ցուցանիշներ է հրապարակել

«Մշակող արդյունաբերությունն, իհարկե, նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել։ Միակ դրականը դա է, բայց որ ընդհանուր արդյունաբերության աճի հիմնական տեմպն ապահովում է հանքարդյունաբերությունը, ակնհայտ երևում է նաև հրապարակված թվերից»,– նշեց տնտեսագետը։ 

Գալոյանն ափսոսանքով արձանագրեց` տնտեսության մեջ կառուցվածքային էական փոփոխություններ չկան։

ԵԱՏՄ–ն ավելացնում է ՀՀ ներդրումային գրավչությունը. Փաշինյան

Նշենք, որ ըստ վիճակագրության` 2019թ-ին ՀՀ արձանագրվել է 7,6% տնտեսական աճ, որն ամենաբարձրն է` 2008թ-ից ի վեր։