Ձյուն, մառախուղ, փակ ճանապարհներ. ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին

ԱԻՆ-ը ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի –Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր ժամը 10:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Անձրևներն են սկսվում. եղանակի տեսություն

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:

Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Հայաստանում անորոշ ժամանակով փակ ճանապարհներ կան, Լարսում կուտակված է 1000 բեռնատար

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

Բալային համակարգը հասավ նաև ԱԻՆ. ինչպես կխրախուսեն «արագությունը գերազանցողներին»

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար: