37-ամյա հիվանդը մահացել է բժշկի անփութության հետևանքով. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը պարզել է, որ 37-ամյա հիվանդին ցուցաբերվել է անփույթ վերաբերմունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի –Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ 2013 թվականի դեկտեմբերի 4-ին՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարն իր պարտականությունների նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք և բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ բժշկական օգնություն:

Արթուր Վանեցյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Պարզվել է` ծառայության ղեկավարը ախտորոշիչ հետազոտություն կատարելիս 37-ամյա հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ. չհետազոտելով 12-մատնյա աղին՝ նրա մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը, ինչի հետևանքով հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող նույն բժշկական կենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով հանգել են սխալ հետևության և հիվանդի բուժօգնությունը ցուցաբերել են ոչ լրիվ ծավալով:

Արդյունքում՝ խոցից շարունակական արյունահոսության պատճառով, 37-ամյա հիվանդի մոտ առաջացել է հեմոռագիկ շոկ, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Զինվորների մահվան դեպքերի առթիվ կազմվել են քննչական խմբեր և գործուղվել կայազորային բաժին

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)  2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

26-ամյա չարենցավանցին Facebook-ով մերկ լուսանկարներ է ուղարկել անչափահաս աղջիկներին

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։